14.06.2016-ի առաջադրանքները

Հյուրանոցի տերը բարի էր և դիմացկուն:

Սուրբ Նիկողայոս

ուրբ Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ա սիայիԼիկիա գավառի Բաթարա քաղաքում: Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո։ Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին» իր կյանքի նշանաբանն է դարձնում՝ իր խնամքը տարածելով աղքատների, հիվանդների, բանտարկյալների և որբերի վրա։ Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը։ Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց։ Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թ. Նիկիայի Տիեզերաժողովին։ Մահացել է 326 թ.։ Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է՝ առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ:

Մեր այս տարվա ամանորի ամենայուրահատուկ զարդարանքը

image-681f23db03dcbbcbc6d00c0720c3ddf74ee518403890ef5a60d4278a693b446f-V

Մեր այս տարվա Ամանորի  ամենայուրահատուկ զարդարանքը դա փոքրիկ սպիտակ տնակն է:Այն պատրաստված է տուփից և բամբակից:Սկզբում պետք է տուփը սարքել տնակ:Ապա ստացվածը ներկում ենք սպիտակ:Հետո տուփից գտրում ենք երկու քառակուսի-դրանք կլինեն պատուհաները,և կիսաօվալ-այն կլինի դուռը:Հետո տնակի վրա կպցնում ենք բամբակներ:Երբ տնակը ավարտում ենք պատրաստել,պետք է պատուհանի մոտ սոսնձել տիկնիկեր:Եթե ունեք տիկնիկ Ձմեռ պապ,կարող էք այն դնել  ստացված տնակի մոտ:Իսկ տանիքի զարդարանքները արեք ձեր ցանկությամբ:Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Ամանորյա ֆոտոպատում

arm132336939525.jpg

Դեկտեմբերի քսանյոթին ես,մայրիկս և եղբայրս գնացել էինք Հանրապետության հրապարակ,տոնածառը նայելու:Բայց մինչև տոնածառի մոտ գնալուց առաջ մենք  գնացինք պիցցա ուտելու և թատրոն:Այդ օրը տոնածառը շատ լուսավոր էր:Այն ուներ կարմիր,կապույտ,ծիրանագույն և մանուշակագույն գույները:Այն շողշողում էր,ասես արև լիներ:Նրա աստղը շատ տոնական էր:Մենք տեսանք ոչ միայն տոնածառը,այլ նաև փողոցի լույսերը:Երևանի տոնածառի այս տարի շատ գեղեցիկ էր:

Լուսին

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: 
Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից, տրամագծով` գրեթե 4 (տրամագիծը՝ 3.476 կմ), ծավալով՝ 49 անգամ: Նրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի 0,0123 մասին, այսինքն` Երկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդեր, որոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափ: Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով: Դա պայմանավորված է Լուսնի` իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր: Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր է: Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում:
Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ` օդից ու ջրից: Նրա մակերևույթի ջերմաստիճանը ցերեկը հասնում է մինչև +120օC-ի, իսկ գիշերը՝ մինչև -163օC-ի:


Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններով, որոնց մեծ մասն առաջացել է, երբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր:

Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր է, քան Երկրի վրա: Լուսինը կանոնավորապես ուսումնասիրել են տիեզերական ինքնաշխատ սարքերով: Կազմված է նաև Լուսնի չերևացող երեսի քարտեզը: Լուսինն առաջին երկնային մարմինն է, որի վրա 1969թ-ին ոտք դրեց մարդը՝ ամերիկացի աստղագնացներ Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը:

11.01.2016-ի Առաջադրանքները

  1. Պատրաստիր բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:/Հրապարակել բլոգում/

Բարև տատիկ:Ինչպե՞ս ես:Շնորհավոր քո և պապիկի Ամանորը և Սուրբ ծնունդը:Ցանկանում եմ,որ դուք երկար ամերի կյանք ունենաք,առողջ և միշտ բոլորի հանդեպ բարի լինեք:Համբուրում եմ `Մանե:

Letter to Lina from Slovenia

Hi Lina!

Thank you for your letter.I think Slovenian schools are great!I want to tell you about our Armenian schools.My school is called <<Mkhitar Sebastatsi>> educational complex.You are in the sixth class. I’m in the fifth.We study these subjects: Armenian,English,Russian,Nature Study,Music,P. E.,Art and other lessons.We have a big hall and a big Christmas tree. Our Christmas tree is made of box houses.In my class there are sixteen desks. My class is so beautiful. Write me soon please.

“Գարնանային առավոտ” բանաստեղծության վերլուծություն

Դասարանում

Գարնանային առավոտ

Լուսաբացին ես արթնացա

Շուրջս՝  կապույտ մշուշ,

Թփուտների խիտ մացառում

Հավքն էր երգում անուշ:

Հորդ անձրևի աղմուկի տակ

Գիշերն անցավ լռին,

Ինչքա՜ն վարդեր գիշերվա մեջ

Թոշնած ընկան հողին:

<<Գարնանային առավոտ>> վերնագիրը նշանակում է,որ եկել է գարնան առավոտը:

Բանաստեղծությունը նկարագրում է գարնան առաջին առավոտ,տխուր եղանակ,դեռ չծաղկած վարդեր , գեղեցիկ գարնանային այգաբաց , հանգիստ գարնանային գիշեր: Գարնանային բնության պատկեր:

Ես ընտրել եմ այս բանաստեղծությունը,քանի որ շատ եմ սիրում գարունը , այն շատ գեղեցիկ էր և անուշ:

Ծաղկամանում ապրող ծաղիկների մասին

Լինում են,չեն լինում յոթ ամայի ծաղիկներ են լինում:Անձրևներ չէին գալիս,դրա համար նրանք տխուր,սոված և ծարավ էին:Ոչ ոք նրանց չէր խնամում:Նրանք ուզում էին բնակվել ծաղկամանում:Արևոտ օր էր:Մի անգամ,մի փոքրիկ աղջիկ զբոսնում էր այգում,գտավ այդ ծաղիկներին և տարավ տուն:Ծաղիկները չտեսան նրան և մտածեցին,որ երկրաշարժ է սկսվում:Աղջիկը գնաց ծաղիկների հետ տուն:Նա որոշեց,որ գնա մի գեղեցիկ ծաղկաման գնի,որպեսզի ծաղիկները իրենց լավ զգան:Աղջիկը  գնեց ծաղկամանը և դրեց ծաղիկներին  նրա մեջ:Ծաղիկները ուրախացան,քանի որ էլ ծարավ և սոված չեն լինի:

Ճանապարհը,որ ոչ մի տեղ չէր տանում

Ամեն ճանապարհ ունի սկիզբ և վերջ,և բոլորճանապարհները ինչ-որ տեղ են տանում:Այնճանապարհը,որով որոշեցի ես գնալ,տարօրինակէր,այն ոչ մի տեղ չէր տանում:Մի օր մեքենայովհայտնվեցի անապատում:Մեքենաս փչացավ,ևքանի որ գիշեր էր,ստիպված էի գիշերելանապատում:Առավոտյան արթնացա և որոշեցիճանապարհ գտնել:Հեռվում մի ճանապարհնկատեցի:Գնացի այդ ճանապարհով,որը կարծեսվերջ չուներ:Ամբողջ մեկ օր քայլեցի ,ու հանկարծհայտնվեցի այն վայրում,որտեղ թողել էիմեքենաս:Հասկացա,որ դա ճանապարհ էր,որը ոչմի տեղ չէր տանում: